«Հիշողության հարատևություն» կտավից հալված ժամացույցը դարձել է Դալիի անվան հոմանիշը: Նկարիչն իր համար այն դարձրել է ծրագրավորած:

Նկարիչ Սալվադոր Դալիի ամենահայտնի նկարներից է։ Գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում 1934 թվականից։ Հայտնի է նաև «Ճկուն ժամեր», «Կարծրություն հիշողություն» կամ «Համառության հիշողություն» անվանումներով։

Սյուժե

Դալին, որպես իրական սյուրռեալիստ, մեզ նորից մտածելու առիթ է տալիս այս նկարով: Առեղծված, շփոթմունք և միևնույն ժամանակ՝ հասկանալի և իրական:

Նկարում երեք ժամ կա. անցյալը, ներկան և ապագան: Նկարիչը հետևել է Հերակլիտին, ով կարծում էր, որ ժամանակը չափվում է մտքերի հոսքի հետ: Փափուկ ժամացույցը ոչ գծային, սուբյեկտիվ ժամանակի նշանն է: Պինդ, կոպիտ ժամացույցը՝ գծային ժամանակն է, որը ինքն իրեն կուլ է տալիս:

Ծառը պատկերված է չորացած, քանի որ, ինչպես հավատում էր Դալին, հին իմաստությունըմոռացության է մատնվել:

Անապատային ափերը նկարիչի հոգու ճիչն են, ով այս պատկերով արտահայտում է իր դատարկության, միայնության և կարոտի մասին: Ավելին, ծովը անմահության և հավերժության խորհրդանիշ է:

Հորիզոնական դիրքով, ձախ կողմում հայելին է: Այն արտացոլում է այն ամենը , ինչ ցանկանում են. և՛ իրական աշխարհը, և՛ երազները: Դալիի համար հայելին անկայունության խորհրդանիշ է:

Ենթատեքստ

Ըստ լեգենդի, որը հենց Դալին է մտածել, այդ հոսող ժամերը մտածել է 2 ժամվա ընթացքում:

« Ես գնացի լույսը անջատելու, և երբ հեռացա, բառացիորեն «տեսա» լուծումը. երկու զույգ փափուկ ժամացույցներ, մեկը ՝ պարզորեն կախված, ձիթապտղի ճյուղից: Չնայած գլխացավին, ես պատրաստեցի գույները և աշխատանքի անցա: Երկու ժամ անց, երբ Գալան վերադարձավ կինոթատրոնից, ավարտեցի նկարի աշխատանքները, որը պետք է դառնար ամենահայտնիներից մեկը»:

20 տարի անց նկարը ինտեգրվեց նոր հայեցակարգի մեջ. « Հաստատակամ հիշողության կազմալուծում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել