1in.am-ը գրում է.
Վրաստանը կշարունակի եվրաատլանտյան ինտեգրման ուղին և կանի հնարավոր ամեն ինչ՝ դառնալու Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով որպես վարչապետ՝ առաջին այցն է կատարել Լեհաստան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ելույթ ունենալով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ Իվանիշվիլին երախտագիտություն է հայտնել Լեհաստանին եվրաատլանտյան ինտեգրման շրջանակում երկրի ջանքերին աջակցելու համար:
«Դա մեր կառավարության ռազմավարությունն է ու վրացի ժողովրդի կամքը: Մենք հետագայում նույնպես ցանկանում ենք զարգացում այդ ճանապարհով: Դա մեր պատմական ընտրությունն է»,- ասել է նա:
Խոսելով ՆԱՏՕ-ի հետ մերձեցման մասին՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին: «Մեր խնդիրն է Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի վերադարձնենք մեր տնտեսական կապերը, որոնք գրեթե ամբողջությամբ ավերվել են»,- ասել է Իվանիշվիլին: