Կտանք, ժողովուրդ, մենք էդ 150 դրամն էսօրվանից, խելոք ենք, կտանք...
Մենք, ընդհանրապես, «տվող» ժողովուրդ ենք. չէ ասել չգիտենք: Ռուսներն անընդհատ ուզեցին մեր տնտեսական, արտադրական ռեսուրսները` տվեցինք ու տվեցինք: Եվրոպաները, աշխարհը անընդհատ ուզեցին, ու մենք անընդհատ տվեցինք մեր բարոյականությունը, ինտելեկտը, արվեստը, մշակույթը ու հիմնականում «մարդ» ռեսուրսի տեսքով, տվեցինք ու շարունակում ենք տալ: 

Իշխանություններից ինչու՞ ենք բողոքում: Իրենցից յուրաքանչյուրն էլ իր ժամանակին ժողովուրդ էր` տվող ժողովրդի ներկայացուցիչ: Բայց բանաձևը բացահայտեցին ու.. Տեսեք, վերցրեք ժողովրդի, այսպես ասած, ծոցից ելած յուրաքանչյուր պաշտոնյայի. 
Քայլ առաջին. Իրենց առանձնացնել ժողովրդից և փորձել կողքից նայել ժողովրդին, ի դեպ, ըստ էության առանձնացնել,
Քայլ երկրորդ. ուզել ժողովրդից,
ու ժողովուրդը կտա՝ անկախ նրանից ինչ ես ուզում՝ «ձայնը», «միտքը», «աղքատի ձեռի մի կտոր հացը», «ժամանակը», «իրեն գուցե՝ ֆիզիկապես կամ հոգեպես»... 
Ախր էդ անտերը մեր մասին են ասել չէ` ՀՅՈՒՐԱՍԵՐ:
Քանի դեռ համառորեն «տալիս» ենք ով ինչ ուզում է, ուրեմն տրտնջալը ո՞րս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել