Նիկոլը գնացել է Արարատի մարզ` հանդիպելու գյուղատնտեսների հետ: Մարդիկ արդարացիորեն բողոքում են ոռոգման ջրի պակասից, նախարար Պապիկյանը, ով ի պաշտոնե համակարգում է ոռոգման ջրի համակարգը, չի կարողանում պատասխանել, թե ինչի չի կարողանում գյուղատնտեսներին ապահովել ջրով:
Հիշեցնեմ, որ անցած տարվա վերջին Ազատի ջրամբարից 5,8 մլն խմ ջուր էր բաց թողնվել Ազատ գետ, և իմ գրավոր հարցմանը Ջրային կոմիտեն պատասխանել էր, որ իբր ամբողջությամբ բավարարվել էր ոռոգման ջրի պահանջը, իսկ ավելցուկը բաց են թողել Արաքս, որպեսզի ջրամբարում ամրացման շինաշխատանքներ անեն: Որևէ մեկը ջրի վատնման համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: Ի դեպ, ոռոգման ջրի խնդիրը լուծելու ամենաառաջնային քայլը պետք է լինի կոռուպցիոն ռիսկերով գործող ջրօգտագործող ընկերությունների համակարգի լուծարումը և Ջրառին միացումը:
Մարզպետ Գարիկն էլ դարի բացահայտումն է անում, թե պետք է գյուղատնտեսության հետ թղթով աշխատել, Նիկոլն էլ ասում է , թե ճիշտ է ասում: 2 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր կյանքի 45-րդ տարում նոր է հասկանում, որ գյուղատնտեսությունը կարող է եկամտաբեր լինել, և պետք է «թղթով» աշխատել:
Գարիկ, Նիկոլին տար մարզպետարան, թող ուրիշ գյուղեր չգնա, խայտառակ եք լինում: