«Ադեկվադ» միաբանությունն արձանագրում է, որ փաստաբան Tigran Atanesyanի երեխաների և կնոջ վրա իրագործված հարձակման ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետությունում հետզհետե ահագնացող բռնության դրսևորումներն ուղղակիորեն բխում են Փաշինյանի կողմից հետևողականորեն գեներացվող ատելության մթնոլորտից, անպատասխանատու և վիրավորական հայտարարություններից և համատարած ամենաթողությունից:
Ատելությունը և բռնությունը հիմնական կառավարման գործիք դարձրած այս իշխանությունները պետությունը վերածել են ահաբեկչության մեքենայի: Այս ամենի քաղաքական, իրավական և բարոյական հետևանքները կրելու են հենց Նիկոլ Փաշինյանը, իր խմբավորման անդամները և իրենց ընտանիքները:
Չկա որևէ պատճառ ակնկալելու, որ այս միջադեպը չի համալրի բազմաթիվ այլ ահաբեկչական դրսևորումների ցանկը, որոնք քաղաքական դրդապատճառներով Հայաստանում մնում են անպատիժ: Ցավոք սրտի, սա նաև նշանակում է, որ իրավիճակը երկրի ներսում էլ ավելի է սրվելու:
«Ադեկվադ» միաբանությունը աջակցելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանին և նրա ընտանիքին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս հանցավոր իշխանությունների ահաբեկչական գործողությունների թիրախ են դարձել: