Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ժողվարչապետին տրված խոստումն այնքան չկատարեցիք, որ բանը բանից անցավ: Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքներն այնպիսին են, որ հիմա արդեն Հայաստանում բնակարան գնելու փոխարեն շատ հանգիստ կարող եք գոմ գնել ու անասնապահությամբ զբաղվել: Ինչպես հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերներն են սիրում ասել, իրավիճակ է փոխվել: Հավատացեք, Հայաստանում հիմա վիճակը գոմից չի տարբերվում, այստեղ գոմի օրենքներն են գործում, այն է՝ հաղթում է նա, ով ամենից բարձր ձայնով է բառաչում, դմփցնում ու հագցնում: Եվ քանի որ Դուք հայրենիքը միայն հեռվից եք սիրում, ապա Ձեզ համար կա շատ լավ տարբերակ՝ գոմ, որը գտնվում է Արաքսի ափին, որտեղից երևում է Արևմտյան Հայաստանը: Դե, իսկ անասունների խնդիր հաստատ չեք ունենա, միայն թե մասնագետները պնդում են, որ ռոք երաժշտությունը կաթնատվության վրա լավ չի ազդում: Ստիպված եք լինելու դասականի անցնել, չնայած որ խորովածի մասին երգը չորքոտանիների նյարդային համակարգը կայուն պահելու համար վատ տարբերակ չէ: Պետք է որ Ձեզ դուր գա այս առաջարկը, մտածեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել