Բոլոր մարդիկ օժտված են որոշակի կախարդական ունակություններով: Պարզապես որոշ մարդկանց հաջողվում է դրանք բացահայտել իրենց մեջ, իսկ մյուսներին՝ ոչ:

Պարզել թե ինչ հատուկ ունակություններ է շնորհել Տիեզերքը, կօգնի նաև ձեր կենդանակերպի նշանը: Եվ այսպես, սկսենք …

Խոյ

Կրակի բնական տարրը Խոյին օժտել է էներգիա փոխանցելու ունակությամբ: Թալիսմաններն ու ամուլետները օգնում են մեծացնել այս ուժը, որը, մասնավորապես, կարելի է օգտագործել մարդկանց բուժելու համար:

Ցուլ

Ցուլը փող և հարստություն գրավելու ունակություն ունի: Մինչ մյուսները մտքում կախարդական բառեր են արտասանում այն հույսով, որ Տիեզերքը նրանց առատությամբ է օժտելու, Ցուլը վայելում է շքեղ կյանք:

Երկվորյակներ

Նրանց տարերքը օդն է, ուստի պատահական չէ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունեն տելեպատիկ ունակություններ: Նրանք փայլուն զրուցակից են և կարողանում են շատ բաներ կանխատեսել: Նրանց ունակությունները թույլ են տալիս շփվել ավելի բարձր հոգևոր մակարդակում:

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները հմուտ են ընկերական և սիրային հարաբերություններում: Խեցգետինները հայտնի են իրենց մեծ սրտով, ինչը նրանց թույլ է տալիս փրկել նույնիսկ առավել անհույս հարաբերությունները:

Առյուծ

Այս նշանը հայտնի է նրանով, որ միշտ ձգտում է լինել ձգողության կենտրոն: Շատ Առյուծների փառքն ու համբավը նրանց կախարդական ուժն են:

Կույս

Կույսը հայտնի է ուրիշների հանդեպ զգայուն լինելու ունակությամբ, այդ իսկ պատճառով նրանք օժտված են խաղաղություն և հանգստություն տարածելու շնորհով: Կույսերը փայլուն հոգևոր բուժողներ են, և նրանց հիմնական առաքելությունն է նվազեցնել այն ցավը, որը զգում են մարդիկ:

Շարունակությունն այստեղ՝ Կախարդական ունակություններ, որոնցով Տիեզերքը շնորհել է Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել