Չկա մի հոգի, որ հայտարարի՝ փոշմանել եմ, որ 2018-ին հրապարակ չեմ գնացել, կամ փոշմանել եմ, որ ԱԺ ընտրություններին չեմ մասնակցել, կամ Նիկոլին չեմ ընտրել։

Փոխարենը այսօր լիքը մարդ հրապարակավ հայտարարում է, որ փոշմանել է Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար, ավելին՝ անձամբ իր կողքին կանգնածներից կան մարդիկ, որ հայտարարում են ընդդեմ նրա շարժում ստեղծելու կամ փողոցային պայքար սկսելու մասին։ Եթերով են հայտարարում, ֆեյսբուքյան էջով են գրում, անձնական զրույցներով են ասում։

Նշանակում է՝ ովքեր ի սկզբանե հույս չունեին, իրենց մտածումները արդարացան, ովքեր հույս ունեին, հույսերը չքացան։ Այսինքն՝ դժգոհ են բոլորը։

Ես երբևէ հույս չեմ կապել իրենց հետ, ու ես չէ, որ պետք է հետևություն անեմ։ Բայց հետևություն անողներ պետք է լինեն՝ թե՛ իշխող թիմից, թե՛ էն 800 հազարի չհիասթափված մասից, որ արդարացումներ են ման գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել