Մենք գիտենք Ջուդի Դենչին՝ որպես օսկարակիր և տաղանդավոր դերասանուհու։ Սովորաբար էկրաններին նա ներկայանում է որպես տիպիկ անգլիացի լեդի։ Սակայն նրա խաղացած դերերի ցուցակը հսկայական է։ Դերասանուհին մարմնավորել է պատմական կերպարների, հայտնվել Բոնդիանում։ Նրա կարիերայում շատ են եղել նաև հակասական և էքստրակտիկ դերերը։

Չնայած դրան՝ նա մեծ հեղինակություն և հռչակ ձեռք է բերել բավականին հասուն տարիքում։ Ջուդին իր դերասանական ուղին սկսել է դեռևս պատանի հասակում։ Նա խաղացել է թատերական բեմերում և իր վառ ու անսովոր կերպարով գրավել ու ուշադրություն սևեռել իր վրա։ Երիտասարդ Ջուդի Բենչը գեղեցկուհի էր, նուրբ ու փխրուն, բայց ուժեղ բնավորությամբ մի աղջնակ։

Այժմ դերասանուհին արդեն 85 տարեկան է, սակայն նա դեռ բավականին թարմ է ու էներգիայով լի։ Դերասանուհին ակտիվ նկարահանումների մեջ է և շարունակում է նոր սրտեր գրավել ու երկրպագուների բանակն ավելացնել։ Ջուդի Բենչին, անշուշտ, կարելի է անվանել կինեմատոգրաֆիայի պատմության ադամանդներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել