Իրապատում շոուի հայտնի մասնակից, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը թեժ լուսանկարներ է հրապարակել՝ որոշելով էքպերիմետներ անել արտասովոր կերպարի հետ։ Հրապարակման մեկնաբանություններում նա նշել է, որ հագնվել է, սակայն գնալու տեղ չունի։

Լուսանկարների շարքը հայտնվել է նրա Instagram-յան էջում։ Կադրերում Քիմը սպիտակ բիկինի է կրում՝ ցուցադրելով կազմվածքը։ Քարդաշյանի կերպարն ամբողջացրել են գեղեցիկ սանրվածք ու կոշիկները։

Splentnik-ի հաղորդմամբ՝ Քիմի կերպաը նման է Քրիստինա Անգիլերայի կերպարին, որով նա հանդես էր գալիս իր կարիերայի վերելքին։ Նմանատիպ կերպարով նա հայտնվել է 2000-ականներին հայտնի «Dirty» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում, իսկ հետո հաճախ է այսպիսի կոստյումներով բեմ բարձրացել։

Ի դեպ, Քրիստինա Ագիլերայի կերպարը Քիմից առաջ կրկնօրինակել էր նրա կրտսեր քույրը՝ 22-ամյա Քայլի Ջենները։ 2016թ.-ին իրապատումշոուի աստղը նմանատիպ հագուստ է կրել Հելոուինին, իսկ հետո լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում՝ նշելով Քրիստինա Ագիլերային։ Երգչուհին գնահատել էր Քայլի կերպարանափոխությունն ու նրան նույնիսկ հրավիրել այդ կերպարով ներկա լինել իր ծննդյան տոնի առիթով կազմակերպված տոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել