Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ՀՀ Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը ժամանակակից ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան օդանավակայան է կառուցում ու կառավարում, բայց իշխանության վերին օղակներում քննարկում են Ազգային հերոս Էռնեկյանի օդանավակայանը մեկ այլ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու հարցը: Եվ սա այն դեպքում, երբ Ազնավուրի պատվին ողջ երկրով մեկ փողոցներ ու հրապարակներ են անվանակոչված, իսկ հազարավոր աշխատատեղեր ստեղծած, տարածաշրջանում լավագույն օդանավակայանը կառուցած, Հայաստանին ու հայ ժողովրդին միլիոնավոր դոլարների ֆինանսական աջակցություն տրամադրած Էռնեկյանի պատվին ոչ մի քաղաքում, ոչ մի գյուղում ոչ մի փողոց ու ոչ մի հրապարակ անվանակոչված չէ:
Հիրավի, աբսուրդի ու երեսպաշտության ժամանակներ են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել