Civilnet.am-ը գրում է․
Սիվիլնեթի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը մայիսի 20-ին կանչվել է ԱԱԾ հարցաքննության, այսօր ևս շարունակվելու է նրա հարցաքննությունը։ Թամրազյանը հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարություններից հետո։
Գոգյանը պաշտոնից ազատման իր որոշման հիմնավորումներում գրել էր, որ աշխատանքից ազատվելու պատճառներից մեկն էլ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքի արտագրություններն ու թարգմանություններն են և որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Դիանա Գալոյանն է, որը համարվում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմը։ Գոգյանը հենց վերջինիս է ակնարկում հովանավորչություն կատարելու հարցում։
ԱԱԾ-ն ուսումնասիրում է այս փաստը։