Վաղվանից #կորոնավիրուսով հիվանդ, բայց ախտանիշ չունեցող անձինք չեն հոսպիտալացվելու, այլ «ինքնամեկուսանալու» են տան պայմաններում:
Փաստենք, որ ով ապրում է իր տատիկի/պապիկի/տարեց ծնողի հետ նույն տանը, հայտնվում է «մարդասպանություն» իրականացնելու ռիսկի դաշտում:
Չմոռանանք` ընդունված է օրենք, ըստ որի՝ մարդուն կորոնավիրուսով «դիտավորյալ վարակելու» համար սահմանված է պատասխանատվություն, ուստի ստեղծվում է տպավորություն, որ այս որոշումը հակասում է իրենց իսկ ընդունած օրենքին, քանի որ գնալու տեղ չունենալու պարագայում հիվանդը գիտակցաբար (դիտավորյալ) վարակելու է ընտանիքի անդամներին:
Հիմա հարց. քանի՞ արսենթորոսյան է անհրաժեշտ մեկ էլեկտրական լամպ ձգելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10217757171308848&set=a.1404728166062&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել