Ժակլին Քենեդին մեծ ազդեցություն է ունեցել նորաձևության ոլորտի վրա: ԱՄՆ-ի 35-րդ նախագահի կինը դարձավ նորաձևության աստվածուհի: Հասարակ ամերիկուհիները միշտ հետևում էին Ժակլինի ոճին, դիզայնին: 

Ջոն Քենեդու կնոջ անբաժան ընկերը ձեռնոցն էր: Առաջին տիկինը երբեք չէր հրաժարվում դրանից: Իսկ դա էլ իր պատճառներն ունի: 

Ուղղակի ոճային էր

Ժակլինը վարձել էր ամերիկյան դիզայներ Օլեգա Քասինիին և պահանջել, որ վերջինս իր համար նոր տեսք մտածի, որն էլ վայել կլիներ նախագահի կնոջը: Ոճաբանը հիանալի կատարել է առաջադրանքը:

Ձեռքերի ձևը

Ժակլինը խստապահանջ էր իր արտաքինի նկատմամբ: Նա շատ լավ հասկանում էր իր առավելություններն ու թերությունները: Ասում էր, որ իր ձեռքերը չափազանց մեծ են, և ձեռնոցներով էլ դա թաքցնում էր:

 

Ծխելը

Բոլորին հայտնի է, որ Ժակլինը սիրում էր ծխել, իսկ դա մեծ ազդեցություն է ունենում մաշկի վրա: Քենեդին հաճախ էր օգտագործում մարմնի համար նախատեսված քսուկներ, որոնք ձեռքերը թարմ էին պահում: Սակայն ծխելը նույնպես  ձեռնոցներ կրելու պատճառ դարձավ:

 

Եղունգները կրծելը

Ցանկացած մարդ ունի լավ և վատ սովորություններ, Ժակլին Քենեդին բացառություն չէր, այդ իսկ պատճառով էլ նա ձեռնոցներ էր կրում, որպեսզի ոչ ոք չտեսնի իր կրծոտած եղունգները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել