Factor.am-ը գրում է․
Այս տարվա մարտին Թուրքիա ռուսական գազի մատակարարումները կազմել են 210 մլն խորանարդ մետր: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, չնայած «Թուրքական հոսք»-ը դեռևս չէր գործարկվել, այդ ցուցանիշը կազմել է 1.4 մլրդ խորանարդ մետր: RG.ru-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Դաշնային մաքսային ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական գազի արտահանման նվազման հիմնական պատճառներն են անոմալ տաք ձմեռը, կորոնավիրուսի պատճառով հումքային պահանջարկի անկումը և Թուրքիայի կողմից ռեկորդային ծավալով սեղմված բնական գազի գնումը, հիմնականում՝ Ալժիրից, Կատարից և Նիգերիայից: Վերջին հանգամանքը պայմանավորված է սեղմված բնական գազի գնի անախադեպ անկմամբ:
Փորձագետների գնահատմամբ՝ այս տարվա երկրորդ եռամսյակը կարող է ամենածանրը լինել ռուսական խողովակաշարային գազի արտահանման համար, ինչից հետո արդեն կարելի է շուկայի աստիճանական վերականգնում ակնկալել:
Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտին վառելիքաէներգետիկ համալիրի ապրանքների արտահանման մեջ նավթի և նավթամթերքի մատակարարումների ֆիզիկական ծավալները կրճատվել են 3%-ով, էլեկտրաէներգիայինը՝ 46.3%-ով, բնական գազինը՝ 24.2%-ով, նավթի հումքինը՝ 5.8%-ով:
Միաժամանակ, 67.5%-ով ավելացել են բենզինի, 42.3%-ով՝ սեղմված գազի, 4.5%-ով՝ կերոսինի արտահանման ֆիզիկական ծավալները: