Որքան էլ զարմանալի թվա, այսօր աշխարհում ակտիվորեն քննարկվում է մոլորակի բնակչության տեղահանման գաղափարը: Գիտնականները մտահոգված են այն բանից, որ մարդկանց քանակը շարունակում է ավելանալ, և դա կարող է տհաճ հետևանքներ առաջացնել: Որպես առավելագույն թիվ դիտարկում են 10 միլիարդը, իսկ այսօր Երկիր մոլորակի վրա ապրում է 7,8 միլիարդ մարդ: Ակնհայտ է, որ մարդկությունը մոտենում է իր «սահմանակետին»:

Հետազոտությունները, որոնք ուղղված են Երկիր մոլորակի «ճկունության» չափմանը, ուղեկցվել են կենսոլորտի և մոլորակի ռեսուրսների չափմամբ ևս: Մի կողմից՝ եզրահանգումները օպտիմիստական էին, քանի որ պարզվեց, որ մոտակա ժամանակներս սովը մեզ չի սպառնում, եթե անգամ մարդկության թվաքանակն անցնի 10 միլիարդից: Մյուս կողմից՝ հաշվի առնելով բնակչության աճի տեպերը՝ կա վտանգ առ այն, որ այդ սահմանը շուտով կհատենք: Որոշ գիտնականներ, սակայն, կարծում են, որ բնակչության թիվը կարող է և չաճել ու մնալ նույն մակարդակի վրա: 1950 թվականից առ այսօր գրանցվում է ծնելիության անկում: Մեկ կնոջը միջինում բաժին է ընկնում 2,1 երեխա, և մահանում է նույնքան մարդ:

Մոլորակի վրա սահմանափակ է խմելու ջուրը. պատճառը համաշխարհային օվկիանոսի խիստ աղոտոտվածությունն է: Յուրաքանչյուր մարդ օրական 2 լ ջրի կարիք ունի: Միայն 2010 թ. ԱՄՆ բնակիչները օգտագործել են 1,3 տրիլիոն լիտր խմելու ջուր, որը յուրաքանչյուր մարդու հաշվով հավասար է 4,000 լիտրի: Ջուրն օգտագործել են ոչ միայն խմելու համար, այլև էլեկտրականություն ստեղծելու, կենցաղային կարիքների համար: Եվ եթե Երկրի բոլոր բնակիչները նույն տեմպերով սպառեն ջուրը, ապա շատ շուտով ջրի դեֆիցիտ կսկսվի:

Բացի ռեսուրսներից՝ չի կարելի մոռանալ նաև այլ կարևոր գործոնների մասին, որոնք ապահովում են մարդ արարածի կյանքը Երկիր մոլորակի վրա։ Առաջին հերթին դա մեր մթնոլորտի վիճակն է, դրանում առկա ածխածնի կոնցենտրացիան: Կարևոր է ազոտային ցիկլը և ֆոսֆորի հասանելի քանակությունը: Բաց է մնում հարցն այն մասին, որ մարդկությունը կարող է ոչնչանալ ուղղակիորեն թթվածնի պակասից: Հարկավոր է մշակել միջոցներ, որոնք կօգնեն կանխել Երկրի՝ մեկ հսկայական ջերմոց դառնալու գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել