Միանշանակ գովելի է, երբ մարդիկ պայքարում են երթուղայինի թանկացման դեմ: Միևնույն ժամանակ զարմանալի է այն տրամաբանությունը, երբ պայքարողները մտադրված են վճարել 100 դրամ նախկինի պես: Ըստ պայքարողների տրամաբանության կգործի հետևյալ սցենարը:
1. Մարդիկ կլցվեն ըմբոստ հոգով, մասայաբար կնստեն երթուղային ու կվճարեն բացառապես 100 դրամ:
2. Վարորդները կհասկանան, որ պետք է լինեն ժողովրդի կողքին լինեն, և կմիանան պայքարին ("Ազատություն, եղբայրություն, հավասարություն": "Պրոլետարներ բոլոր ժողովուրդների միացեք", "Homo Homini Deus est")
3. Վարորդները և "ժողովուրդը", ձեռք-ձեռքի տված, կդիմեն գծի տերերին, իշխանություններին, եվրոդատարան, տարբեր ձյաձյաների: Կըմբոստանան, կբոյկոտեն, Գանդիի ոճով կանցնեն հակաիմպերիալիստական ապրելակերպի:
4. Բոլոր փուֆ ձյաձյաները կհասկանան, որ "վախի մթնոլորտը կոտրվել է", ու ուղեվարձը կրկին կդառնա 100 դրամ:
Բայց մեր կյանքը հեքիաթ չէ, այլ` իրականություն, որտեղ գործում են ոչ թե անդերսենյան օրենքները այլ ռացիոնալիզմը և շահերը:
Ահա և մյուս սցենարը (ցավոք, իրատեսական):
1. Երթուղայինների վրա կփակցվի 150 դրամ:
2. Մարդիկ կնեղվեն, կքննադատեն իշխանություններին, Գոռբաչովին, որ երկիրը քանդեց, կհիշեն հին ու բարի ժամանակները... բայց կվճարեն` 150...: Մի քանի ամիս հետո կհամակերպվեն, իսկ մի քանի ամիս անց էլ կմոռանան: Ով է հիմա հիշում, որ ժամանակին երթուղայինը 50 դրամ էր:
3. Կգտնվեն մարդիկ, որոնք սկզբունքայնորեն կվճարեն 100 դրամ... ու այստեղ կսկսի ամենահետաքրքրիրը...
-Աղջիկ ջան, 100 էս տվել, բայց 150 ա...,-կասի բարի դեմքով վարորդը:
-Ես պայքարում եմ հանուն արդարության և իշխանությունների կամակատարության դեմ:
-Ես էլ պայքարում եմ իմ էրեխեքի մի կտոր հացի համար: Հագիդ շորերին նայեմ, բռնածդ IPHONE-ին նայեմ, թե 50 դրամի համար արածդ բազառին: Էդ հարուր դրամդ էլ վերցրու, բայց էլ իմ ավտոն չնստես...
-Թող մնացած մասն էլ գծի տերերն ու իշխանությունները վճարեն...
-Տո դու էլ... գծի տերերն էլ..._ կասի արդեն ոչ այնքան բարի դեմքով վարորդը:
4. Վարորդների մեծամասնությունը հոգու խորքում շատ գոհ է երթուղայինի թանկացում: Գազի թանկացման ֆոնին 50% եկամուտների աճը մեղմ ասած հաճելի անակընկալ է վարորդների մեծամասնության համար, չնայած նրանք ավելի ուրախ կլինեյին, եթե ուղեվարձը դարձած լիներ 200: Առնվազն միամտություն է մտածել, որ վարորդները կանեն գործադուլ, քանի որ ամեն չաշխատած օրը դա իրական եկամուտի կորուստ է:
5. Բոյկոտի սցենարը նույնպես արդյուավետ չի լինի, քանի որ կյանքը շարունակվում է: Մարդիկ անկասկած գնալու են աշխատանքի, դասի կամ իրենց գործերով երթուղայինով: Ոչ մի տիկին կամ պարոն չի նստելու գառաժում ժանգոտող իր սովետական հեծանիվը: Ոչ մի ուսանող չի գնալու ոտքով Բանգլադեշից դեպի Համալսարան:
Բարի եղեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10201652210005719?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել