Ուրեմն հիմա էլ նոր տենդենց է՝ ժողովրդին մեղադրել անպատասխանատվության մեջ, որ նրանք են մեղավոր վիրուսի տարածման մեջ, որ ժողովուրդը անփույթ է և այլն։ Էն էջմիածնեցի կնոջից պրծանք, անցանք համայն հայությանը։ Մի տեղ կարդացի, որ մի կին գրել էր՝ էս փնթիներից ի՞նչ եք սպասում, իրենք սիրում են իրար քիթ մտնել։

Սիրելիներս, ձեր խոսքերում մի քիչ զգույշ եղեք, պետք չի ընդհանրացնել։

Ես ինքս վիրուսի սկզբից պահել եմ բոլոր կանոնները և ինքս հորդորել պարետին հնարավորինս շուտ արտակարգ դրություն սահմանել, և որքան հնարավոր է, խստացնել, քանի որ հստակ հասկանում էի, որ միայն կարգ ու կանոն սահմանելով կարելի է այս վիրուսի դեմն առնել։

Գրեթե երկու ամիս դուրս ենք եկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, առևտրի մեծ մասն օնլայն էինք կատարում և այլն։

Բայց կներեք էլի, երբ դու էս ամենը կատարում ես, բայց տեսնում ես, որ դա քեզնից պահանջողները շատ ավելի անլուրջ են էս ամենին վերաբերվում, հասկանում ես, որ հերթական անիմաստ, ոչինչ չասող օրենքներն են սահմանել, անվերջ իրար հակասող, իրենք իրենցից անտեղյակ, առավոտ մի բան ասելով, երեկոյան՝ մեկ ուրիշ բան։

Հանգիստ թողեք ժողովրդին, նախ՝ դուք ձեր պարտականությունները պատշաճ կատարեք, ձեր սահմանած չափորոշիչներում անկեղծ եղեք, հետո նոր ժողովրդին մեղադրեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել