Hraparak.am-ը գրում է․
Ազգային ժողովի 334 սենյակում այս պահին ընթանում է տուրիզմի ոլորտի խնդիրներին նվիրված քննարկում: Եւ դահլիճը համավարակի այս պայմանններում լեփ-լեցուն է, մասնակիցներն այնքան շատ են, որ պարզապես ասեղ գցելու տեղ չկա:
Ճիշտ է, մեծ մասը դիմակով են, սակայն սոցիալական տարածության մասին խոսք անգամ չի կարող լինել: Ներկաները պարզապես իրար գլուխ են լցված: Ինչ խոսք, շատ անվտանգ պայմաններում է ընթանում այս քննարկումը, որի նախաձեռնողը ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանն է: Թերևս պարետի մի թեթև ներկայությունը կամ գոնե հայացքը բավականին տեղին կլիներ այս դահլիճում:
Ուշագրավ է, որ քննարկմաn նպատակը հենց համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում տուրիզմի ոլորտում առաջացած խնդիրները քննարկելն ու դրանց հնարավոր լուծումներ գտնելն է: Եվ, Աստված մի արասցե, եթե որևէ մեկը այս դահլիճում վարակակիր լինի և վարակիչ նաև մյուսներին, դա էլ կլինի այս քննարկման գլխավոր «արդյունքը»:




