Factor.am-ը գրում է․

Վարչապետի աշխատակազմը 251 հազար դրամի հակամանրէային ախտահանիչ՝ ալկոգել է գնել: Ախտահանիչները ձեռք են բերվել երեք տարբեր պայմանագրերով: Երեք գնումների մատակարարը եղել է «Էկոֆորմ» ՍՊԸ-ն: Ընդ որում երկու պայմանագրերը կնքվել են նույն օրը՝ ապրիլի 9-ին, որոնց ընդհանուր արժեքը եղել է 240 հազար դրամ:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների համակարգից:

Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ վարչապետի աշխատակազմը գնել է չորս տեսակի ալկոգել՝ 875, 670, 1250, 7800 միավոր արժեքներով: «Էկոֆորմ» ՍՊԸ-ն շուկայում ալկոգել արտադրող խոշոր ընկերություններից մեկն է, որը ծավալները մեծացրել է հավարակի տարածման ընթացքում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել