Միկրոավտոբուսային երթուղիները ուեին կոնկրետ գծատերեր, հետո միկրոավտոբուսները փոխրինվեցին ավտոբուսներով, բայց գծատերերը մնացին նույնը: Պարզ տրամաբանությամբ, ինչպես գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում, այնպես էլ ավտոբուսների և գազելների տեղերը փոխելուց գծատերը չի փոխվում: ՈՒ ի՞նչ շահեց պետությունը: Ոչինչ: Միայն ժողովրդի ընդգծված դժգոհությունն ու հակակրանքը: Իսկ ինչու պետք է գծատերերը լինեն պետականամետ եթե մտածում են միայ սեփական գրպանի մասին: Արդարացում էլ ունեն: Մարդիկ 5-10 տարով ներդրումներ են կատարել ու օբյեկտիվորեն պետք է հետ գնեն այդ ներդրումները գործունեության արդյունքում: Գործարք է, ավելի ճիշտ բիզնես: Հետո գծատերերը հետ կշրջվեն ու կասեն, ես գործարար եմ, ունեմ տնտեսական շահ, իսկ ժողովրդի մասին պետք է մտածի ՊԵՏՈւԹՅՈՒՆԸ….
Պարզապես
Բոլոր քաղաքակիրթ երկրներում օբյեկտիվորեն քաղաքային տրանսպորտն աշխատում է վնասով
Բոլոր քաղաքակիրթ երկրներում պետությունը ստացված վնասի դիմաց պետական բյուջեից սուբսիդավորում է տրանսպորտային կազմակերպություններին
և ամենակարևորը՝
Այդ բոլոր քաղաքակիրթ երկրներում քաղաքային տրանսպորտը պատկանում է հենց պետությանը: 
Ոչ մի խնդիր չեմ տեսնում քաղաքային տրանսպորտը կրկին պետության ձեռքը հետ վերադարձնելու գործում:ՀԳ ախր էնքան հեշտ ա ես ժողովրդին պահել կերակրել,էս ինչ եք անում այ անխիղճներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել