Հարաբերությունները շատ բարդ երևույթ են:
Ցավոք, շատերը կարծում են, որ իրենք իդեալական են և ամեն բան ճիշտ են անում:
Դրա արդյունքում նրանք ցավ են պատճառում իրենց կողքի մարդուն, նրան նսեմացնում։
Ձեզ ենք ներկայացնում կանացի 5 արարք, որ տղամարդիկ չեն ներում:
1․ Դավաճանություն
Ինչքան էլ իրենք՝ տղամարդիկ, չեն կարծում, որ իրենց կողմից դավաճանություններն արդարացված են և կանայք պարտավոր են իրենց ներել, իրենք իրենց հերթին պարզապես չեն կարող կուլ տալ դավաճանությունը:
2․ Զուգահեռների անցկացում
Տղամարդիկ պարզապես տանել չեն կարողանում, երբ իրենց համեմատում են այլոց հետ, զուգահեռներ տանում: Նրանք կարծում են, որ յուրահատուկ են և ցանկանում են, որ իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին իրենք կան:
3․ Շահամոլություն
Տղամարդիկ տանել չեն կարողանում շահամոլ և հաշվենկատ կանանց: Նրանք միանգամից զգում են, որ իրենց դիմաց նմանատիպ մեկն է, և արդեն իրենք են սկսում օգտագործել նմաններին, իսկ երբ հոգնում են, պարզապես անպետք իրի պես դեն են նետում:
4․ Նվաստացումներ
Տղամարդն ուզում է, որ կինն իրենով հիանա և պաշտի իրեն, ուստի և այն կանայք, որոնք կծողական բաներ են ասում, նրա թերությունները մատնանշում կամ վիրավորում, անմիջապես պատմության գիրկն են անցնում:
5․ Գերակայություն
Տղամարդիկ սիրում են դոմինանտել, իրենց գերակա զգալ: Եթե նա զգում է, որ կինն իրենից առավել է, չի կարողանում դրա հետ համակերպվել: