Պարո՛ն Փաշինյան, որքան էլ որ դժվար է ընդունել (համենայն դեպս, ինձ համար), բայց դուք Շվեյցարիայի վարչապետը չեք, ոչ էլ Նորվեգիայի։
Դուք «Սաուդյան Հայաստանի» վարչապետ եք։
Մի Հայաստանի, որտեղ ակնոցներով ու գրագետ խոսող տղան «դոձիկ» ա, որտեղ հաջողակ ու կայացած կինը «դուրս ընկած» ա, որտեղ օրենքը խախտելու համար ա, իսկ պետությունը՝ քցելու։
Էստեղ չեն հարգում համեստությունը, քաղաքավարությունը, կրթությունը։
Էստեղ հարգում են բիրտ ուժը, երբ վրեքը գոռում ես, մի հատ էլ սիլլում։
Հասկացե՛ք վերջապես էս պարզ ճշմարտությունը։
Պարետին էլ փոխանցեք, որ էս ձեր չհասկանալու, իրավիճակը ճիշտ չգնահատելու պատճառով տուժում են լիքը օրինապաշտ քաղաքացիներ...
Չնայած... Ում ինչ եմ ասում, էհ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/3067538969968858
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել