Ինչեր ասես, որ չեն անի գիտնականները՝ ապացուցելու համար իրենց փորձերի ճշմարտացիությունը: Բժիշկները կերել են մակաբույծ որդերի ձվեր, ընդունել են հիվանդ մարդու փսխանքով լցված լոգանքներ, փորձարկել են սեփական օրգանիզմի վրա պատվաստանյութեր… Դրանց հետևանքով նրանց կա՛մ ծանր հիվանդացել են, կա՛մ մահացել:

Պատահական փորձը հանգեցրեց մահվան

Դեղին տենդի ախտանիշներն են մարմնի բարձր ջերմաստիճանը, փսխոցը, թուլությունը և դեղնությունը :

Գիտնականները երկար ժամանակ փորձում էին պարզել՝ որն է դեղին տենդի փոխանցման ուղին : Շատերն անգամ հիվանդների փսխանքներով լցված լոգանքներ էին ընդունում, որպեսզի կարողանային այդ հարցի պատասխանը գտնել :

Բժիշկ Ջեսի Լեզիրն աշխատում էր հիվանդանոցում, որտեղ պառկած էին դեղին տենդ ունեցող հիվանդներ : Մի անգամ նրա ձեռքը խայթեց մոծակը, և հինգ օր անց Լեզիրը հիվանդացավ : Ավելի ուշ նա հիվանդացավ ուժգին ցավերից : Որոշ ժամանակ անց պարզվեց, որ հիվանդությունն անցնում է հիվանդ մարդու արյան միջոցով, իսկ դրա կրողներ կարող են լինել մոծակների որոշ տեսակներ :

Կերած որդ

Ասկարդիկները կլորավուն որդեր են, որոնք մարդու օրգանիզմի մակաբույծներ են հանդիսանում :

Իտալացի մակաբուծաբան Ջովանի Գրասին, մանրամասնորեն ուսումնասիրելու համար մարդու ասկարիդի զարգացման ցիկլը, որոշեց արտասովոր քայլի գնալ :

Բացելով հիվանդի դին, նա դրա մեջ գտավ կլոր որդ և կերավ այն : որոշ ժամանակ անց Ջովանի Գրասին ցավեր զգաց ստամոսաաղիքային հատվածում : 22 օր անց իր արտաթորանքի մեջ գիտնականը հայտնաբերեց ասկարիդի թարմ ձվեր : Գրասիի կատարած ուսումնասիրությունները մակաբուծագիտությանը շատ նպաստեցին :

Վտանգավոր շիճուկ

Շիճուկի մշակումը դիզենտերիայի դեմ կարողէր մարդկությանը ազատել սարսափելի համաճարակից : Ամերիկայի գիտնականներն առաջինն են նման շիճուկ ստեղծել, սակայն մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ դրանք թունավոր են, քանի որ փորձից անմիջապես հետո առնետները սատկում էին :

Հասկանալու համար՝ ինչ ազդեցություն կունենա շիճուկը մարդու օրգանիզմի վրա, Սիդնի Լևինսոնն ու Հովարդ Շնեսին հենց իրենց վրա փորձ կատարեցին : Հայտնի ու հարգարժան գիտնականների մոտ դրանից հետո բարձրացավ մարմնի ջերմաստիճանը և ուռեցին ձեռքերը : Սակայն մի փոքր ավելի ուշ այդ ախտանշաններից անգամ հետք չմնաց : Շնորհիվ Լևինսոնի և Շոնեսիի փորձի՝ շիճուկն իրական հնրավարություն ուներ դիզենտերիայի դեմ միջոց դառնալու :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել