Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանn ինստագրամյան իր էջում նոր գայթակղիչ լուսանկար է հրապարակել:

Դրանում Քարդաշյանը մերկ է՝ ծածկված սպիտակ ծաղիկներից կազմված ծաղկաշղթայով, որը մասամբ ծածկում է կուրծքը: Նրա ուսին թութակ է նստած: 39-ամյա գեղեցկուհին այսկերպ որոշել է գովազդել իր բրենդի դիմահարդարման պարագաները՝ նոր շրթներկը, ստվերաներկը, կարմրաներկը և այլն, որոնցով էլ արված է նրա դիմահարդարումը:

Ավելի ուշ, քրոջ՝ Քլոեի հետ նամակագրության ժամանակ, Քիմը խոստովանել է, որ թռչունը նկարահանման ժամանակ կեղտոտել է իր վրա: Քիմը, սակայն, չի նեղվել, քանի որ դա հաջողության նշան է համարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել