Pastinfo.am-ը գրում է․

Իրանական Nour լրատվական գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, ԱՄՆ-ին նախազգուշացրել է զերծ մնալ Վենեսուելային վառելիք մատակարարելու ցանկացած միջամտությունից: Այս մասին հայտնում է Reuters-ը ։

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկացիներին նախազգուշացրել են հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ն գործի «ծովահենների» պես մատակարարումների հետ կապված։

Ինչպես հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան, որին մեջբերում Է գործակալությունը, Իրանն ու Վենեսուելան անկախ պետություններ են, որոնք պահպանել եւ պահպանում են միմյանց հետ առեւտրային հարաբերությունները: «Մենք վաճառում ենք ապրանքներ և ապրանք գնում դրա դիմաց։ Այդ գործարքն ուրիշ ոչ մեկին չի վերաբերում», - ասել է Ռաբիին։

Գործակալության տվյալներով՝ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Իրանի կողմից Վենեսուելային վառելիք մատակարարելու կապակցությամբ: Տարբերակները կներկայացվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին.

Այս պահին Վենեսուելան ապրում է վառելիքային ճգնաժամ, որի պատճառներից մեկը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից առևտրային շրջափակումն է։ Իրանը նույնպես գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո։

Նախօրեին հաղորդվել էր, որ Իրանից առնվազն 5 նավթային տանկեր վառելիքի բեռով ուղեւորվել են Վենեսուելա: Սա նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հարավամերիկյան պետությանը նման մեծ վառելիք է մատակարարվում:

Մայիսի 15-ին Իրանը հայտարարել էր, որ գնդակոծելու է ԱՄՆ-ի նավերը, որոնք սպառնալիք են ներկայացնում իր անվտանգության համար: Մինչ այդ Թրամփը ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին կարգադրել էր հակամարտության դեպքում ոչնչացնել Իրանի նավերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել