Pastinfo.am-ը գրում է․

Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյին մահացած են գտել Գերցլիա քաղաքի իր նստավայրում։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով իսրայելի ԱԳՆ-ն։

Այս պահին ոստիկանությունը պարզում է մահվան պատճառը։ Նախնական տվյալներով՝ դեսպանը մահացել է սրտի կաթվածից։

Դիվանագետը 57 տարեկան էր: Մինչ Իսրայելում նշանակվելը նա աշխատել է որպես Չինաստանի դեսպան Ուկրաինայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել