Նիկոլ Փաշինյանը ստում է և ստում է առանց ամաչելու:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ սորոսականները հայտարարել էին, որ փակ հանդիպում են ունեցել վարչապետի հետ, որի ժամանակ պահանջել էին վարչապետից չդատել սորոսական ռեստարտ խուլիգանախմբին:
Այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հաստատեց, սորոսականների հետ իր փակ՝ չլուսաբանվող հանդիպումների մասին տեղեկությունը, սակայն ստեց ասելով, որ 2018 թվականից հետո նման հանդիպում չի ունեցել:
Հիշեցնեմ, որ սորոսական ռեստարտ խուլիգանախմբի կողմից հարձակումը և առևանգման փորձը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին: Այսինքն դրանից հետո առնվազն ևս մեկ փակ հանդիպում եղել է, որի ընթացքում սորոսականները փորձել են ճնշումներ գործադրելով, ստանալ իրենց թայֆայի անպատժելիության երաշխիքներ:
Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը ստում է, որ 2019 թվականին սորոսականների հետ փակ հանդիպում չի ունեցել:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել