Փետրվարի վերջ, մարտի սկիզբ․․․
ՀՀ վարչապետ. «Կորոնավիրուսն ու՞մ շունն ա, պինցետով կհանենք ու տնական արաղով կվառենք»:

ՀՀ Առողջապահության նախարար. «Նոր եմ վերադարձել Հարավային Կորեայից, երեխաներս շարունակելու են դպրոց հաճախել, ես թեստ չեմ հանձնելու, բոլորիդ վարակելու եմ, կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ»:

Մարտի կեսեր․․․
Հայտարարվում է ԱԴ, տպավորություն է, որ կարծես փորձ է արվում ոչ թե վիրուսի դեմն առնելու, այլ այլախոհությունը ճնշելու՝ սահմանափակելով ազատ խոսքը։ Ոչ մի էֆեկտիվ գործողություն, որով կնվազեցվեր վիրուսի տարածումը, թանկանում է սնունդը, 30-դրամանոց դիմակները սկսում են վաճառել 300 դրամով, դեղատներում ալկոգելը տակից են վաճառում։

Ապրիլի կեսեր․․․
Երկարացվում է ԱԴ-ի ժամկետը, հանվում են հսկիչ կետերը, հանում որոշ սահմանափակումներ, վիրուսի տարածումը դառնում է այլևս անկառավարելի։

Մայիսի կեսեր․․․
Կրկին երկարաձգում են ԱԴ-ն, հանվում են գրեթե բոլոր սահմանափակումները՝ բացառությամբ 20 և ավել հոգով ինչ-որ տեղում հավաքվելու կետի, և խստացվում է դիմակ կրելու պրոցեսը՝ ընդհուպ տուգանք չկրելու համար։ Տպավորություն է, որ ինչ-որ մեկը խիստ անհանգստացած է հնարավոր բողոքի ցույցերից և խիստ հետաքրքրված դիմակների շուտափույթ արտադրությամբ Տավուշի մարզում։

ՀՀ վարչապետը կորոնավիրուսի տարածման պատասխանատվությունը հանում է իր և իշխանությունների վրայից և պատվիրակում այն քաղաքացիներին։ Ասել է, թե՝ վարակվելու և մահանալու ամբողջ պատասխանատվությունը բարդում է հենց ժողովրդի վրա։

ՀՀ առողջապահության նախարարը ինքնամեկուսանում է և հորդորում լուրջ վերաբերվել վիրուսին, որովհետև այն շատ վտանգավոր է, և քաղաքացիներն իրավունք չունեն սպանելու այլոց։ Թեպետ դրանից մեկ օր առաջ, սրճարանում նստած, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու վարակի վտանգ էր ստեղծում այլոց համար։
#նստելու_եք
#ոմանք_ցմահ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել