Էսօր կարդացի էս վերնագիրը` ««Զվարթնոցում» մաքսային տեսուչի պաշտոնի համար 37 դիմողից ընտրել են Հովիկ Աղազարյանի (իմքայլակամ Գալուստը էլի) որդուն. Hraparak.am»: Երեք օր առաջ կարդացել էի, որ 108 միլիոն դոլար պրեմիա ա բաժանվել: Դե, էն, որ իրանց սրտի ՍԴ անդամն արդեն մի տոննա ամիսներ ոչ գործ ա անում, ոչ բան ա անում ու թույն փող ա ստանում, էդ սաղ գիտենք:
Սրանք դեռ էն չնչին բաներն են, որոնք կարդում, լսում, գիտենք, ու ամենավատը էն ա, որ սա արվում ա էն իշխանության կողմից, որը խոստացել ա մերժել էս ամենը ու դրա շնորհիվ եկել ա իշխանության:
Բայց ասեմ՝ լավ են անում, ճիշտ են անում ու մի բան էլ քիչ են անում, գերարդար դարձած մեր բարերար Ալեքսանյանի արև:
Հիշում եմ՝ ժամանակին, երբ «Սասնա ծռերը» մտան ՊՊԾ, ոստիկաններ սպանեցին, հետո էլ ես էդ ոստիկանների մահվան մասին դնում էի, էդ մահացած ոստիկանների երեխեքի նկարները հին ֆռենդներս կհիշեն, թե ոնց էին զոմբիները, անասուններն ու անսիրտները գալիս, ասում, որ իրանց հերն ա մեղավոր, որ իրանք որբ են: Հիշում եմ՝ քանի հոգի ինձ բլոկեց, քանիսին ես բլոկեցի, ինչ զոմբի ամբոխավարություն էր, իսկ մեր Պավլիկի տղու՝ Արամիկի լուսանկարի համար բոլորը խենթանում ու լացում էին, ու հիմա ինքը չկա, չի երևում, իսկ էդ օրգազմ ապրող աղջիկները երևի անունը չգիտեն:
Երբ Շարմազանովի աղջկա համար դոշ էի տալիս, քիչ էր մնում՝ քացուտակ քցեիք ինձ, բայց էդ ժամանակ էլ էին նույն մարդին, ովքեր լացում էին Արամիկի համար կամ հիմա լացում են իրանց հիմիկվա օրվա համար:
Ու սա էդ շատ քիչ իրադարձություններն եմ ներկայացնում, որոնց ժամանակ ֆեյք եմ եղել ու էդ ամեն ինչի միջով անցել եմ:
Հիմա անցնեմ ասելիքիս բուն իմաստին. էս, ինչի մասին գրեցի, խոսեցի, իրականում փողոցում ու ՖԲ-ից դուրս ապրողների մեծ մասը թքած ունի, վեջին չի, ու իրանց համար էական չի, քանի որ իրանք, մեկ ա, միշտ «1000 դրամի են բենզին լցնում», իսկ ՖԲ-ի հայկական տիրույթում (սփյուռքահայերին հաշված) գտնվող մարդկանց կեսից ավելին ամբոխ ա ուղղակի, զոմբի ա, սեփական կարծիքը, «ես»-ը ու ոմանք էլ ուղեղը չունեցող ա, ու եթե ամբողջը ասում ա՝ Սասնա ծռերը վատն են, մարդ ա մեռել ու երեխա ա որբացել, եթե մի գրոհ ա լինում, որ լավ ա եղել, իրանք համ որպես ցռան են վախենում՝ այլ բան ասեն, համ էլ առանց երկար մտածելու լցվում են էդ մտքերով ու առանց հասկանալու դրանով պայքարում:
Ու ոչ մենակ Սասնա ծռերի թեման, այլ բոլոր իրադարձությունները, որոնք հնչեղություն են ունեցել:
Ու էդ նույն զոմբիներն էսօր շարունակում են չմտածել, եթե էսօր ոստիկանը քաշ տալով տանում ա (որը էն ժամանակ` «թուրք, թաղեմ ազիզդ, էրեխեդ սոված մնա» է, հիմա` «լավ ա անում, հանգիստ տեղներդ նստեք», ու տենց են գրում, քանի որ միշտ մի մասսա դա ա ասում, իրանք էլ դրանով են հետևում:
Հիմա էլ նույնն ա, ստատուսիս սկզբում գրած բաները նույնն են, ինչ Սերժի վախտով էր, որի համար իրանց կոտորում էին, իսկ էսօր սուս են, նախ, քանի որ էդ ամեն ինչի մեղավորը իրանք են (դե, առաջ իրանք չէին, իրանք ուղղակի ընտրությունից ընտրություն փող էին կպցնում, հետո գալիս ՖԲ, տուտուզ պատռում, ու երկրորդն էլ՝ վախենում են սեփական կարծիքը արտահայտելուց կամ ամբոխի կարծիքից դուրս կարծիք ասելուց:
Իմ համար բան չկա. ես էլի ստեղից-ընդեղից փող եմ պոկելու, յոլա գնամ, վերջին վարիանտ ավտոս ունեմ, առաքիչ կաշխատեմ, տաքսիստ ու կես գրամ չեմ նեղվի, քանի որ դրանք էլ են պատվի արժանի գործեր, դուք ձեր մասին մտածեք, որ ձեր գործը «դիվան քշելն ա» ու ոնց զոմբի ու անուղեղ ամբոխի կարծիքը դարձնել ձեր սեփական կարծիքն ու առանց հասկանալու դա առաջ տալ:
Ինչ եմ ուզում ասեմ. հասնում ա ձեզ, ես ոչ խղճում եմ ձեզ, ոչ մտածում եմ ձեր մասին, ավելին՝ ուրախանում եմ, որ մեկ-մեկ ուշքի եք գալիս ու տխրում, բայց սա ձեզ քիչ ա, բոլոր իշխանությունները, որոնք եկել են ու գալու են դեռ Հայաստանում, բոլորը ձեր հետ պիտի սենց վարվեն ու դա խազ գնան:
Դե, գնացեք բլոկեք ինձ, ու գնացեք հետևիցս խոսացեք, գնացեք տուտուզ պատռեք, բայց, մեկ ա, դրանից բան չի փոխվելու, ով ինչ անի, սաղ լավ ա անելու, ու ձեզ հասնում ա, ու ես շնորհակալ եմ բոլոր պաշտոնյաներից, ովքեր, ինչ ուզես, անում են ու անելու են: Տակ դերժած, զոմբիները ձեզ ապավեն:
Այ դրա համար եմ ՖԲ-ում պակասացրել ակտիվությունս, քանի որ 6 տարի անդադար տեսել եմ, թե ոնց եք ամիսը մեկ կարծիք փոխում, ամբոխի հետ գումարվում ու դառնում զոմբի: