Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ Zoom տեսակապի միջոցով անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ հանդիպման մասնակիցներից մեկը մոռացել է անջատել տեսախցիկը և լոգանք է ընդունել, գրում է Daily Mail-ը։
Այս միջադեպը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել Սան Պաուլոյի նահանգի արդյունաբերության ֆեդերացիայի նախագահ Պաուլո Սկաֆի կողմից կազմակերպված Ժաիր Բոլսոնարուի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ:
Կոնֆերանսի մեկնարկին էկրանին հայտնվել է առանց վերնաշապիկի, լոգանք ընդունող տղամարդը, որն, ինչպես հաղորդվում է, ֆեդերացիայի խորհրդական է։ Տղամարդն անհարմար իրավիճակում հայտնվելուց հետո անջատել է տեսախցիկը։
«Պաուլո, այն վերջին գործընկերը հեռացել է, նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է»,- հարցրել է Բոլսոնարուն։
«Լոգանք ընդունող տղամարդն էր։ Նա երևի այնքան է տաքացել խոսակցությունից, որ որոշել է սառը ցնցուղ ընդունել»,- ասել է արդյունաբերության նախարար Պաուլո Գուեդեսը։
Ի պատասխան՝ Բոլսոնարուն ասել է․ «Ցավոք, տեսանք։ Աղոտ էր երևում, բայց տեսանք»։