Բոլսոնարուի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հանդիպման մասնակիցներից մեկը մոռացել է անջատել տեսախցիկը և լոգանք է ընդունել (Photo)


06:44 , 16 մայիս, 2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ Zoom տեսակապի միջոցով անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ հանդիպման մասնակիցներից մեկը մոռացել է անջատել տեսախցիկը և լոգանք է ընդունել, գրում է Daily Mail-ը։

Այս միջադեպը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել Սան Պաուլոյի նահանգի արդյունաբերության ֆեդերացիայի նախագահ Պաուլո Սկաֆի կողմից կազմակերպված Ժաիր Բոլսոնարուի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ:

Կոնֆերանսի մեկնարկին էկրանին հայտնվել է առանց վերնաշապիկի, լոգանք ընդունող տղամարդը, որն, ինչպես հաղորդվում է, ֆեդերացիայի խորհրդական է։ Տղամարդն անհարմար իրավիճակում հայտնվելուց հետո անջատել է տեսախցիկը։

«Պաուլո, այն վերջին գործընկերը հեռացել է, նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է»,- հարցրել է Բոլսոնարուն։

«Լոգանք ընդունող տղամարդն էր։ Նա երևի այնքան է տաքացել խոսակցությունից, որ որոշել է սառը ցնցուղ ընդունել»,- ասել է արդյունաբերության նախարար Պաուլո Գուեդեսը։

Ի պատասխան՝ Բոլսոնարուն ասել է․ «Ցավոք, տեսանք։ Աղոտ էր երևում, բայց տեսանք»։