ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Tesla-ի սեփականատերը իր սմարթֆոնի օգնությամբ մեքենայի ներսում է փակել այն առևանգել փորձող տղամարդուն և ոստիկանություն է կանչել, հայտնում է Barstow Police Department-ը:
Միջադեպը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում։
Մեքնայի սեփականատերը նստած է եղել իր Tesla Model 3-ում, երբ անհայտ անձը մոտեցել է իր էլեկտրամոբիլին, բացել վարորդի դուռը և պահանջել դուրս գալ մեքենայից։ Տղամարդը որոշել է չդիմադրել, հանգիստ դուրս է եկել և հանցագործին թույլ է տվել նստել իր էլեկտրամոբիլի ղեկին, որից հետո, օգտվելով իր սմարթֆոնի հատուկ հավելվածից, արգելափակել է մեքենայի գործողությունները և առևանգողին փակել ներսում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, մեքենան կողոպտել փորձող 21-ամյա Չարլի Սմիթը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Նա ձերբակալվել է։