Ուշագրավ վիճակագրություն․ նոր #կորոնավիրուսի համավարակից ամենաշատը տուժած 10 երկրներից 6-ն աշխարհի խոշորագույն տնտեսություններն են։
Այսպես՝ համավարակի տարածման ծավալով առաջին տասնյակում գտնվող երկրներից ԱՄՆ-ին, Իսպանիային, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Բրազիլիային, Ֆրանսիային, Գերմանիային, Թուրքիային, Իրանին են բաժին ընկնում վարակման դեպքերի 72%-ը և մահվան դեպքերի 80%-ը։
Ըստ էության, «կորոնավիրուսային առաջատարների» տասնյակը բավականաչափ նմանություն ունի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների դասակարգման հետ։ Տարբերությունը՝ առաջին ցուցակում են նաև Չինաստանը (2-րդ տեղ), Ճապոնիան (3-րդ հորիզոնական), Հնդկաստանը (7-րդ տեղ) և Կանադան (10-րդ տեղ)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2910530985650763&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել