Նոր կորոնավիրուսի համավարակից ամենաշատը տուժած 10 երկրներից 6-ն աշխարհի խոշորագույն տնտեսություններն են


18:28 , 15 մայիս, 2020

Ուշագրավ վիճակագրություն․ նոր #կորոնավիրուսի համավարակից ամենաշատը տուժած 10 երկրներից 6-ն աշխարհի խոշորագույն տնտեսություններն են։

Այսպես՝ համավարակի տարածման ծավալով առաջին տասնյակում գտնվող երկրներից ԱՄՆ-ին, Իսպանիային, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Բրազիլիային, Ֆրանսիային, Գերմանիային, Թուրքիային, Իրանին են բաժին ընկնում վարակման դեպքերի 72%-ը և մահվան դեպքերի 80%-ը։

Ըստ էության, «կորոնավիրուսային առաջատարների» տասնյակը բավականաչափ նմանություն ունի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների դասակարգման հետ։ Տարբերությունը՝ առաջին ցուցակում են նաև Չինաստանը (2-րդ տեղ), Ճապոնիան (3-րդ հորիզոնական), Հնդկաստանը (7-րդ տեղ) և Կանադան (10-րդ տեղ)։