Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի տարածած հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ, այս մասին ասվում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ ասված է հետևյալը։
«Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը՝ մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղևորների փաստի վրա:
Հիմնական մոլորեցումը հենց այստեղ է. ամսական 5.850 ուղևոր նշանակում է՝ օրական 195 ուղևոր: Նույն հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղևոր, այսինքն՝ մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ՝ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղևոր: 25 ուղևորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195, այլ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9.750 ուղևոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ