Tert.am-ից տեղեկացա, որ Սմբատ Գոգյանը ներկայացրել է ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման որոշման պատճառները. «Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ»։

Հեղափոխությունից հետո տիրող համատարած էյֆորիան նահանջում է, մարդիկ սկսում են արթնանալ թմբիրից և քաղել դրա դառը պտուղները:

Ժամանակին քննադատել եմ Գոգյանին, որ, լինելով ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, մաթեմատիկոս, չկարողացավ ճիշտ հաշվարկել Նիկոլի անազնիվ քայլերը և կանխատեսել նրա քինախնդիր նպատակները՝ խաբեությամբ գալ իշխանության, ապօրինություններ գործել, հարստանալ, վրեժխնդիր լինել իրեն «նեղացնողներից» և քանդել պետությունը, բանակը, դարերով եկած ազգային ավանդույթներն ու սրբությունները (եկեղեցի, ընտանիք):

Իր նենգ քայլերը ժողովրդի աչքին էլ ավելի համոզիչ դարձնելու և սեփական շահը նպատակին հասցնելու համար Նիկոլն իրեն պետք է շրջապատեր Գոգյանի նման գիտնականներով՝ ՈՒՂԵՂՆԵՐՈՎ: Նպատակին հասավ, օգտագործեց, սակայն ստեղծեց աշխատանքի և գործունեության համար ոչ բարենպաստ պայմաններ:
Հիմա «ուղեղները» լքում են նրան:

Իրականում Գոգյանը լավ մաթեմատիկոս է և կարող էր բարձր որակի ծառայություններ մատուցել երկրին, բայց չկարողացավ իր պրոֆեսիոնալիզմը համատեղել երկրում տիրող համատարած տգիտության հետ:

Ինչպես ասում են. «Это еще цветочки, а ягодки впереди!»

Ուրախ եմ, որ մարդիկ խելքի են գալիս։ Սպասենք նոր հրաժարականների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել