Slaq.am-ը գրում է.
Երևանում հուլիսի 20-ից միջքաղաքային տրանսպորտի գինը կբարձրանա 50 տոկոսով, այսինքն` նախկին 100 դրամի փոխարեն այսուհետ ուղևորները պետք է վճարեն 150 դրամ: Թանկացումները կապված են գազի սակագնի բարձրացման հետ: Ինչպես և սպասվում էր, տրանսպորտի թանկացումը բնակչության մոտ դժգոհություններ է առաջացրել: Դեռևս երեկվանից սոցիալական ցանցերում հասարակության ակտիվ հատվածն իր բողոքն է արտահայտում տրանսպորտի սակագնի վերաբերյալ:
Slaq.am-ը փորձեց պարզել, թե որքան արժե միջքաղաքային տրանսպորտի ուղեվաձը մեր հարևան երկրների մայրաքաղաքներում: Այսպիսով ձեզ ենք ներկայացնում արդյունքները.
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավտոբուսի տոմսն արժե 0.50 լարի` այսինքն` 124 դրամ: Իսկ ահա երթուղային տաքսիների տոմսն արժե 0,80 լարի. այսինքն`շուրջ 200 դրամ:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տրանսպորտի գինը սկսում է 02 մանաթից. այսինքն` 104 ՀՀ դրամից:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավտոբուսով մեկ ուղղությամբ ուղևորությունը 25 ռուբլի է, այսինքն` 316 դրամ:
Պարսկաստանի մայրաքաղաք Թեհրանում ավտոբուսի տոմսն արժե 500-1000 ռիալ. այսինքն` 16-33 ՀՀ դրամ:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երթուղային տաքսու տոմսի գինն արժե 2.50 գրիվնա-այսինքն` 126 դրամ, ավտոբուսի, տրոլեյբուսի կամ տրամվայի տոմսի գինը` 75 ՀՀ դրամ: