Մարդու սիրտ ա խառնում, երբ վիրտուալ հաստիքային հայրենասերների բանակը թախանձագին ու շատ սրտացավ Հրաչյա Հարությունյանի ազատամարտիկ լինելու փաստն է քննարկում և ռուսներին շատ լուրջ դեմքով հայհոյում...
Արա, բայց դուք ինչ հիմար կերպարներ եք, ինչ փոքրոգի արարածներ եք ախր. ո՞ւր էիք, երբ Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Սեֆիլյան Ժիրայրին էին կալանավորել, ո՞ւր էիք, երբ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին շղթայակապ, ձեռքին էլ մի շիշ բջնի դիտավորյալ խցկած, օրեր շարունակ ցուցադրում էին հայրենի բոլոր հեռուստաալիքներով, և վերջապես ո՞ւր եք, երբ ամեն Աստծու օր հարյուրավոր ազատամարտիկներ հարստահարվում են ու մատնված են ծայրահեղ աղքատության և իրենց երեխաների օրվա հացը վաստակել չեն կարողանում, դեղեր ձեռք բերելու մասին էլ չեմ ասում...
Հ.Գ. Իշխանական խունտայի դեմ կանգնելը բարդ ա, իսկ նրանց հետույքում հեշտ ա ու հարմարավետ, Հրաչյայի թեման էլ` անշառ, ռուսին քֆրտելը` շահավետ, մեկ ա չի կարդում, չի լսում ու չի էլ պատասխանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/498126376947094
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել