Նոր տեսակի կորոնավիրուսը, որը հանգեցրել է «Քովիդ19»-ի համավարակի, հավանաբար, առաջացել է Ասիայում բնակվող չղջիկներից: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, այս մասին վկայում է Հոնկոնգի համալսարանի ուսումնասիրությունը:
Համալսարանի միկրոկենսաբանության բաժանմունքը գիտափորձի ընթացքում ստեղծել է Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում և Վիետնամում տարածված չղջիկի բջիջներ և դրանք վարակել կորոնավիրուսով:
Ավելի վաղ պարզվել էր, որ այս ցեղատեսակի չղջիկների մոտ սուր շնչառական համախտանիշ (Sars) առաջացնող վիրուս է եղել, որը նման է նոր տեսակի կորոնավիրուսին: Նոր հետազոտությունների արդյունքների հետ միասին գիտնականները կարծիք են հայտնել, որ «չինական այս չղջիկը կարող է իրականում լինել SARS-CoV-2 կամ «Քովիդ-19» վիրուսի ծաղման աղբյուրը»:
Նշվում է, որ հետազոտությունը պետք է շարունակվի նաև վայրի բնության պայմաններում՝ հաստատելու համար վիրուսի ծագումը: