Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ,

վաղը, մայիսի 14-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում նշանակված է իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հարուցված քրեական գործի դատական նիստը:

Բազմաթիվ ընկերներ, գործընկերներ և աջակիցներ ցանկություն են հայտնել ներկա լինել դատարանում և այդպիսով իրենց զորակցությունը հայտնել:

Հաշվի առնելով Նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրիդ առողջությունը, գնահատելով բոլորիդ ցանկությունը, խնդրում եմ չգալ դատարան, իսկ պրոցեսին հետևել լրատվամիջոցներով:

Սիրելի ժողովուրդ,
դատական այս ամբողջ պրոցեսն իրենից ներկայացնում է քաղաքական բիրտ հետապնդում, պրոցեսն սկսվել ու ամբողջությամբ ուղեկցվել է Սահմանադրության և օրենքների զավեշտալի և կոպտագույն խախտումներով, որին բոլորդ ականատես եք եղել, և որը, պաշտպանական թիմի հետ միասին, ամբողջությամբ կբացահայտենք հենց դատաքննության ընթացքում:

Վերահաստատում եմ, որ ինձ ոչինչ չի կանգնեցնելու:

Ձեզանից գողացված հեղափոխությունը, ի հեճուկս գործող ռեժիմի, հաստատ վերադարձվելու է բոլորիդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել