Hraparak.am-ը գրում է․

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութի հիման վրա, որտեղ Մինասյանը պատմում է, թե ինչպես է Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել իրեն և գործարք առաջարկել, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: 

Այս մասին Hraparak.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մեր հարցին` գործը ո՞ւմ դեմ է հարուցվել, հանձնարարողի՞, այսինքն` Նիկոլ Փաշինյանի, թե՞ միջնորդի`Արթուր Վանեցյանի, Օհանջանյանն ասաց` փաստի առթիվ:  Նա նաև նշեց, որ այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա, որևէ մեկի էլ մեղադրանք չի առաջադրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել