Ինչո՞ւ են հաջողակ, կայացած, միևնույն ժամանակ ընտանիքը սիրող, հոգեպես առողջ տղամարդիկ հեռանում կնոջից։
Ներկայացնում ենք դրա հիմնական պատճառը՝ կանայք չեն զարգանում իրենց տղամարդկանց կողքին:
1. Նրանք չեն հետևում իրենց արտաքինին
Կինը պարտավոր է անընդհատ բարելավել իր արտաքինը: Պետք է բնության ընձեռած առավելությունները պահպանել և փորձել ընդգծել ու ավելացնել դրանք: Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել տղամարդու առջև չհարդարված, չխնամված, թափթփված և փնթի երևալու հնարավորությունները:
Երբ մեղրամիսն այլևս անցյալ է դառնում, իսկ զույգերն սկսում են սուզվել ընտանեկան կյանքի հորձանուտում, սկսվում են վեճերն ու տարաձայնությունները:
2. Նրանք չեն հասկանում մարմնի լեզուն
Շատ կարևոր է, թե կինն ինչպես է քայլում, նստում, կանգնում, գրկախառնվում: Տղամարդկանց դուր չեն գալիս տղամարդու արտաքին ունեցող, ժամանցներ նախընտրող, ագրեսիվ աղջիկները:
Նրանք նախընտրում են իրական լեդիներին՝ նրբակիրթ, ուշադիր, ինքնավստահ:
Տղամարդիկ սիրում են իրենց կանանց ցուցադրել շրջապատում, և կինը պետք է միշտ պատրաստ լինի այդ դերի համար, այլապես ամուսինը կհեռանա ուրիշի մոտ:
3. Կինը պետք է լավ տրամադրություն ստեղծի
Հաջողակ տղամարդու կողակից կինը պետք է միշտ անհոգ, ուրախ և երջանիկ լինի, քանի որ մշտական վատ տրամադրությունն ու վատ մթնոլորտը կստիպեն նրան հեռանալ:
Կինը պետք է հպարտանա իր տղամարդով, ուրախանա նրա հաջողություններով, սատարի անհաջողությունների և դժվարությունների պահին և դրական էներգիա հաղորդի նրան:
Իհարկե, այս ամենը վերաբերում է արժանի տղամարդուն, նրան, ով լիարժեք կատարում է ամուսնական պարտականությունները, հոգ է տանում ընտանիքի մասին, շրջապատում է կնոջն ու երեխաներին մշտական ուշադրությամբ, ձգտում է իր բազմազբաղ ժամանակը ճիշտ բաշխել և զգալի մի հատված հատկացնել ընտանիքին, սատարում է կնոջն ամեն հարցում:
Ի վերջո, այս ամենը հենց նշանակում է սիրել իրար և անել ամեն ինչ՝ կողակցին երջանկացնելու համար: