Operativ.am-ը գրում է.

Այսօր էկոտուրիզմի մասնագետ և ուղեկցորդ Ապրես Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց զբոսաշրջության և հանքարդյունաբերության մասին: Նրա խոսքով դեռ Խորհրդային Հայաստանում տնտեսության երկու ճյուղերն էլ զարգացած են եղել, սակայն հանքերը քիչ են շահագործման ենթարկվել: Նա նշեց, որ 90-ական թթ. Հայաստան այցելում էր մոտ 40.000 տուրիստ, իսկ այժմ նրանց թիվը հասել է 800.000-ի:

Ապրես Զոհրաբյանի կարծիքով Հայաստանի տուրիզմը «նոստալգիկ տուրիզմ» կարելի է անվանել: Երկում վերջին տարիներին թափ է առել նաև էկոտուրիզմը: Այն իրենից ենթադրում է զբոսաշրջիկի և բնության շփում:

Մասնագետի խոսքով Հայաստանն էկոտուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Այն պետության կողմից աջակցություն ստանալու դեպքում կարելի է հարստացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել