Մեր երկրում չկան բավականաչափ քանակի կոմպետենտ մասնագետներ երեխաների տարբեր տարիքային խմբերի հետ սեռական դաստիարակության մասին ճիշտ խոսելու և ճիշտ աշխատելու համար։ Չկա նաև կայացած կրթական համակարգ, որը կվերահսկի ռիսկերը սխալ և վնասակար աշխատանքի դեպքում, եթե մասնագետը կոմպետենտ չէ։
Իսկ սեռական հոգեբանական տրավմաների ռիսկերը շատ ավելի լուրջ են, քան ուղղակի անչափահասի՝ ԼԳԲՏ թեմաներով հետաքրքրվելը։ Սխալ աշխատանքն էդ տարիքում կարող ա բերել աղետալի հետևանքների՝ հասուն տարիքում սեռական դիսֆունկցիայից սկսած, շեղումներով վերջացրած։ Զուտ, որովհետև դասարանում բոլորի ներկայությամբ սեքսի մասին պատմող տյոտյան չկարողացավ հարթել դեռահասների մեջ սոցիո-մշակութային տարաձայնությունները կամ հարցերին չկարողացավ էնպես պատասխանել, որ հարց տվողը չդառնա բուլլինգի առարկա։ Իսկ քանի որ չկան բավականաչափ պատրաստված մասնագետներ, սա լինելու ա համատարած։
Ելք, իհարկե, կա՝ աշխատել ծնողների հետ սկզբից։ Բացատրել՝ ինչի համար ա կարևոր, որ երեխայի հետ դրա մասին խոսվի ճիշտ, առանց բարդույթներ առաջացնելու։ Բացատրել՝ ինչպես պիտի խոսվի կոռեկտ և զգույշ։ Հասկանալ՝ ինչ սպեցիֆիկ խնդիրներ կան ծնողների մոտ այդ հարցում, կազմել բիգ դաթա, վերլուծել ու մշակել մեթոդաբանություն՝ ըստ հայաստանյան առանձնահատկությունների։ Հետո նոր արդեն մտածել դպրոցական ծրագրում դա ներառելու մասին։
Մեր մոտ սկսում են վերջից՝ եկեք փորձենք, տենանք՝ կստացվի, թե չէ։ Բայց էս թեման ասֆալտ փռել չէ, որ մյուս գարուն կքանդվի, նորից կլցնեք, սա ֆունդամենտալ հոգեբանական կոմպոնենտ ա մարդու ինքնագիտակցության ձևավորման մեջ, դա էքսպերիմենտալ դաշտ չէ, երեխաներն էլ վարժեցվող կապիկ չեն փորձարկումների համար։
Սկզբից բարի եղեք ինձ ցույց տալ հետազոտությունների արդյունքներն ու կատարված խորը, համապարփակ գիտական աշխատանքը, սկզբից իմ հետ փորձեք բավականաչափ պատրաստված խոսել սեռական դաստիարակության մասին ու ապացուցել, որ կոմպետենտ եք իմ հարցերին պատասխանելով, հետո ես կմտածեմ՝ թույլ տամ իմ երեխայի հետ շփվել, թե չէ։