Haynews.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խոսելով թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին, գովեստի խոսքեր է հասցեագրել նրան, փոխանցում է Bild-ը:
«Կարճ ժամանակում Մխիթարյանն ապացուցեց, որ նա է հենց այն ֆուտբոլիստը, որը մեզ պետք էր: Մենք ունեինք հենց այսպիսի խաղային որակներով ֆուտբոլիստի կարիք: Իհարկե, տհաճ է, որ Միկին վնասվածք ստացավ, սակայն հույս ունենք, որ նա շուտ կապաքինվի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կարող է այս ընթացքում փոխարինել նրան, մենք մի քանի տարբերակ ունենք»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Լյուցեռն» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեն-մենակ մնաց դարպասապահի առջև և «Բորուսիայի» կազմում խփեց իր երկրորդ գոլը, սակայն հարվածի պահին անհաջող ընկավ՝ վնասելով ոտքը:Նրա ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ:

Նյութի աղբյուր՝ http://www.haynews.am/hy/1374219247
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել