Արգենտինացի հնէաբանները Պատագոնիայում հայտնաբերել են 10 մետր երկարություն ունեցող մեգարապտորի մնացորդներ (դինոզավրի տեսակ): РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մատանսա քաղաքի համալսարանին առընթեր գիտության առաջխաղացման գործակալությունը:
«Արգենտինայի Բնական գիտությունների թանգարանի հետազոտուղները հսկայական չափսերի մսակեր դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, որը բնակվել է մոտ 70 մլն տարի առաջ ներկայիս Սանտա Կրուս նահանգի տարածքում: Հայտնաբերվել են ողնաշարի մասեր, կողոսկրեր և կրծքավանդակի մի հատված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ի տարբերություն տիրոանոզավրերի՝ մեգարապտորներն առավել սլացիկ և արագ վազքին առավել պատրաստ են եղել, երկար պոչ են ունեցել, որն օգնել է նրանց հավասարակշռություն պահպանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել