Արգենտինայում 10 մետրանոց դինոզավրի կմախք են հայտնաբերել


05:44 , 13 մայիս, 2020

Արգենտինացի հնէաբանները Պատագոնիայում հայտնաբերել են 10 մետր երկարություն ունեցող մեգարապտորի մնացորդներ (դինոզավրի տեսակ): РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մատանսա քաղաքի համալսարանին առընթեր գիտության առաջխաղացման գործակալությունը:

«Արգենտինայի Բնական գիտությունների թանգարանի հետազոտուղները հսկայական չափսերի մսակեր դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, որը բնակվել է մոտ 70 մլն տարի առաջ ներկայիս Սանտա Կրուս նահանգի տարածքում: Հայտնաբերվել են ողնաշարի մասեր, կողոսկրեր և կրծքավանդակի մի հատված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի տարբերություն տիրոանոզավրերի՝ մեգարապտորներն առավել սլացիկ և արագ վազքին առավել պատրաստ են եղել, երկար պոչ են ունեցել, որն օգնել է նրանց հավասարակշռություն պահպանել: