Այսօր կարելի է լսել խոսակցություններ այն մասին, որ աղջիկները չեն կարողանում ըստ արժանիքների գնահատել տղամարդկանց արարքները։ Այո, ցավոք այս երևույթը կա այսօր։ Կան նաև տղամարդկային այնպիսի արարքներ, որն աղջիկները երբեք չեն ներում։
Մոռացել է շատ կարևոր օրվա մասին և այն էլ ոչ առաջին անգամ
Հիշեք աղջիկները երբեք չեն մոռանա մարտի 8-ին կամ ծննդյան օրը չնվիրված ծաղիկների մասին, ինչպես նաև ուշադրության բացակայությունը։ Այս մասին մի շարք անեկդոտներ և ստենդափ-տեքստեր կան գրված։
Սիրախաղ լավագույն ընկերուհու կամ շրջապատում գտնվող ցանկացած այլ աղջկա հետ
Հնարավոր է երբեք ցույց չտա, սակայն անպայման կհիշի ձեր արարքը, իսկ այդ կնոջը կգցի սև ցուցակ։ Եթե տղամարդն իր սիրելիի ներկայությամբ իրեն այդպես է պահում, ապա երբ նա կողքին չէ, այդ դեպքում ինչպես կպահի իրեն։
Բոլորի ներկայությամբ ծաղրում է սիրելիին
Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է, այն նաև հիմար արարք։ Եթե տղամարդը ծաղրում է իր սիրելի կնոջը, ապա դա նշանակում է, որ նա վատ վերաբերմունքը է դրսևորում ինքն իր հանդեպ։ Կանայք երբեք չեն մոռանում այս վիրավորանքը։
Կոպիտ և անտարբեր վերաբերմունք
Կանայք բնատուր շատ համբերատար են և երկար ժամանակ կարող են տանել սուտը, անտարբերությունը, առհամարհանքը, սակայն երբ գալիս է անվերադառնալիության այն միակ կետը՝ հարաբերություններն ավարտվում են և դրանք վերականգնելն այլևս անհնար է դառնում։
Անհիմն խանդ
Խոսքը գնում է համընդհանուր խանդի և ղեկավարման մասին։ Փոքրիկ կասկածի դեպքում անգամ նա սկսում է ճնշել, վիրավորել, գցել ինքնագնահատականը, հետևել յուրաքանչյուր քայլին։ Նմանատիպ վարքը խոսում է անվստահության և հոգեբանական խանգարումների մասին։