keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ հինգ աշխատակից վարակված է կորոնավիրուսո՞վ․ նախարարությունը հերքում է, իսկ մեր աղբյուրը հաստատում

visibility 1113 commentմեկնաբանել

Politik.am-ը գրում է․

ՀՀ Արդարադատության նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ Աշխատակիցները բանտապահներ են և ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող քաղաքացիները հենց նրանց հետ են առավել հաճախ շփվում։ 

Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները փորձում են վարակված աշխատակիցների մասին տեղեկությունները գաղտնի պահել, որպեսզի տեղեկատվությունը չազդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը քննող դատավորի որոշման վրա։ 

Նկատենք, որ նախագահ Քոչարյանը գտնվում է ռիսկային խմբում և վարակակիր աշխատակիցները առողջապահական տեսանկյունից կարող են վտանգավոր լինել իր համար։ 

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Politik.am-ի հետ զրույցում պնդեց, որ վարակման դեպք չի արձանագրվել․ «Տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել»։

Հ․Գ․ Նկատենք, որ մեր աղբյուրը փոխանցել է, ըստ իր պնդման, վարակակիր աշխատակիցների տվյալները։ Հավելյալ տեղեկություններ կհաղորդենք, եթե նրանցից որևէ մեկը ցանկություն հայտնի հրապարակային խոսել այդ մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝